Հասարակություն

«Քեզ համար՝ Հայաստան» երգի նոր կատարում՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի

«Քեզ համար՝ Հայաստան» (Pour Toi Arménie) երգը նոր մոտեցմամբ է ներկայացրել  Ֆրանսիական «Gipsy Five» խումբը՝  այդպիսով  իր հարգանքի տուրքը մատուցել ով Շառլ Ազնավուրի հիշատակին ու նրա ծագման երկրին՝ Հայաստանին: Խմբում 10-ից 15 տարեկան երեխաներ են։ Երգի պրեմիերան կայացել է հուլիսի 5-ին։

Երգ գրվել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով՝ աղետից մի քանի օր անց։ Երաժշտության հեղինակն է Ժորժ Կառվարենցը, խոսքի հեղինակն է Շառլ Ազնավուրը։

Back to top button