ԿարևորՀասարակություն

Սեւանա լճի ջրի նմուշառում և լաբորատոր հետազոտություն կանցկացվի

Առոջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները այսօր և վաղը կատարելու են ափամերձ տարածքների ջրի նմուշառում և լաբորատոր հետազոտություն, որի արդյունքների մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադվի։

Այդ մասին հայտնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

«Առողջապահության նախարարությունը իր լիազորությունների շրջանակներում մշտապես իրականացնում է լճի ափամերձ տարածքների և ջրի սանիտարահամաճարակային վիճակի մոնիտորինգ և անհրաժեշտության դեպքում իրազեկում համապատասխան գերատեսչություններին և բնակչությանը դրա փոփոխությունների վերաբերյալ»,-նշված է կենտրոնի տարած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սեւանի ափամերձ հատվածում կենդանիների անկում էր գրանցվել։ Ըստ գյուղացիների՝ անկման պատճառը լճի ջուրն է եղել, որը խմելուց հետո էլ գրանցել է կենդանիերի անկումը։

Back to top button