Բանակում կարգապահության ամրապնդման զգալի առաջընթաց է նկատվում, ասում է նախարար Օհանյանը
Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ զինված ուժերում կարգապահության ամրապնդման և բարոյահոգեբական վիճակի բարձրացման ոլորտում զգալի առաջընթաց է արձանագրվել, այսօր ՊՆ կոլեգիայի նիստում հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
«Կարգապահության ամրապնդման ոլորտում մեր անելիքները մշտական են և անսպառ: Որքան էլ հաջողություններն ակնհայտ լինեն, թեկուզ մեկ զոհի առկայությունը ցույց է տալիս, որ մենք դեռ աշխատելու և ցուցանիշները բարելավելու խնդիր ունենք»,- ընդգծել է Սեյրան Օհանյանը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև ասել է, որ վերջին տարիներին Զինված ուժերում իրականացված բարեփոխումները, զորքերի բարոյահոգեբանական ապահովման համալիր միջոցառումները, անձնակազմի հետ տարվող տեղեկատվական-դաստիարակչական աշխատանքներում ներդրված նոր սկզբունքներն ու մոտեցումները, զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված բազմավեկտոր կանխարգելիչ աշխատանքները հանգեցրել են դրական արդյունքների և հաջողվել է ցուցանիշների առաջընթաց գրանցել: