

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն այսօր միաձայն ընդունեց Հայաստանի նախաձեռնած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձեւը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Բանաձեւը խորհրդի 22- րդ նստաշրջանում ներկայացնելիս դեռ փետրվարի 27- ին ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը հայտնել էր Հայաստանի պատրաստակամությունը համագործակցելու բոլոր պատվիրակությունների հետ։
Ժնեւում տեղի ունեցող այդ նստաշրջանի շրջանակներում փոխնախարար Հովակիմյանը հանդիպել էր ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ԳՔ Հատուկ խորհրդական Ադամա Դիենգի, ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովի, ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Էսթեր Բրիմերի, Մարդու իրավունքների խորհրդի նախագահ, Լեհաստանի մշտական ներկայացուցիչ Ռեմիգիուշ Հենցելի, տարածաշրջանային մի շարք խմբերի անդամների, ինչպես նաև ՄԱԿ Ժնևի գրասենյակում հավատարմագրված բազմաթիվ մշտական ներկայացուցիչների հետ: