Խուլերի նկատմամաբ վերաբերմունքը փոխվել է
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Խուլերի գործունեության, դժվարություններիև ձեռքբերումների մասին են այսօր խոսել Հայաստանի խուլերի միավորման նախագահ, Մշակույթի ու սպորտի պալատի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը և Երևան քաղաքի մասնաճյուղի խուլերի նախագահ Լյովա Մկրտչյանը: Նրանք տեղեկացրել են, որ վերջին տարիներին զգալի ուշադրություն կա իրենց նկատմամբ և կա նույնիսկ պետական աջակցություն: Ձեռքբերումներ կան ինչպես իրակավական ոլորտում, այնպես էլ սոցիալական, կրթական և մշակութային: Մեծ են ձեռքբերումները նաև սպորտի բնագավառում: Եթե Խորհրդային տարիներից հետո խուլիերի համար նախատեսված որևէ սպորտաձև չի եղել, ապա 2000 թվականից, երբ ստեղծվեց խուլերի հայկական սպորտկոմիտեն, մեծ դժվարությամբ, բայց խուլերը հասել են լուրջ հաջողությունների և այսօր անգամ աշխարհի, եվրոպայի և օլիմպիական խաղերի մեդալակիրներ ունեն: