ԿարևորՀասարակություն

Սոցհարցում.Հայաստանցիներն ավելի բարյացկամ են օտարերկրացիների հանդեպ, քան իրանցիները

Հայաստանցիներն ավելի բարյացկամ են օտարերկրացիների հանդեպ, քան իրանցիները, բայց ավելի անբարյացկամ, քան թուրքերը, վրացիներն ու ադրբեջանցիները: Այդ են վկայում «Համաշխարհային տնտեսական ֆորում» միջազգային կազամակերպության անցկացրած սոցիոլոգիական հարցումների արդյունքները: Ինչպես տեղեկանում ենք կազմակերպության պաշտոնական կայքից, հանրային կարծիքի ուսումնասիրություններն անցկացվել են 2011 թ-ի վերջից 2012թ-ի վերջն ընկած ժամանակահատվածում՝ 140 երկրի բնակիչների շրջանում: Հարցվածներին ուղղվել է ընդամենը մեկ հարց՝ «Ձեր երկրում որքա՞ն բարյացկամ են վերաբերվում օտարերկրացիներին»: Ամենահյուրընկալ երկրների եռյակը բացում է «սառցե երկիր» Իսլանդիան, որին հաջորդում է Նոր Զելանդիան: Լավագույն եռյակը եզրափակում է Մարոկկոն: Հայաստանը ցանկում 95-րդ հորիզոնականն է զբաղեցնում, հարևան երկրներից Վրաստանը՝ 33-րդում է, Թուրքիան՝ 53-րդում, Ադրբեջանը՝ 82-րդ տեղում, իսկ Իրանը՝ 135-րդում: Ամենաանբարյացկամ երկրների եռյակը բացում է Ռուսաստանը, որին հաջորդում է Վենեսուելան: Օտարերկրացիների համար ամենաանբարյացակամ երկիր է ճանաչվել Բոլիվիան:

Back to top button