Հասարակություն

Գյումրիում ոստիկանները ծեծել են Առաքելյան եղբայրներին, տղաները կալանավորված են

Հոկտեմբերի 17-ին Գյումրու՝ Ռիժկովի ճեմափողոցում մի քանի ոստիկանների ու Գյումրեցի 1993 թ-ին ծնված Առաքելյան եղբայրների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։

Այնուհետև ոստիկանները ծեծելով բերման էին ենթարկել եղբայրներին և դատարանում ցուցմունք էին տվել, որ եղբայրները իրենց դիմադրություն են ցույց տվել և հենց նրանք են փորձել իրենց ծեծել։

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն էլ երկու ամսով կալանավորել է երիտասարդներին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով:

Առաքելյան եղբայրների հայրն ու փաստաբան Հայկ Հարությունյանն այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել, ասում են, չենք ժխտում տղաների մեղքի մասնաբաժինը ծեծկռտուքի մեջ, բայց և պատժի միջոց կալանքն էլ չենք ընդունում։

Back to top button