Հասարակություն
Համաներման մասին օրենքի նախագիծը՝ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում
Հոկտեմբերի 29-ի արտահերթ նիստի օրակարգում տեղի է ունեցել փոփոխություն։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտնեց, որ կառավարությունը դիմել է նիստը նախաձեռնողներին՝ առաջարկելով այս նիստի օրակարգում ներառել նաև համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին քննարկվելու է նաև Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը։