Հասարակություն

Չեխիայի պատմական երեք հոբելյանները. ճամփորդական նոթեր

Ամասիա Հովհաննիսյան
«Ռադիոլուրի» համար- Կարլովի Վարի

Այս տարին Չեխիայի  համար եռակի իրադարձային էր. Վաշինգտոնի հռչակագրի 100, Մյունխենի համաձայնագրի  80  և «Պրագայի գարնան» 50- ամյակները:

Վաշինգտոնի հռչակագիրը

Կարլովի  Վարիի կենտրոնում ՝առողջարանային  գոտու  Կոլոնադայի   հատվածում  Չեխոսլովակիայի  հանրապետության  առաջին  նախագահ  Տոմաշ Գարիկ  Մասարիկի  ու  նրա  պատմական  ձիու ՝ Հեկտորի, ավազե  արձանը  խորհրդանշում  է  հենց  Վաշինգտոնի  հռչակագիրը, որով  առաջին  համաշխարհային  պատերազմից  հետո  Ավստրո-Հունգարիայի  փլատակներից  հռչակվեց  նոր  պետության ՝ Չեխո-Սլովակիայի ինքնուրույնությունը, որի  հռչակած  հիմնական  գաղափարները  ներկայիս  ժողովրդավարության սկզբունքներն  են: Հռչակագրով  հայտարարվեց, որ  նորաստեղծ  պետությունը  լինելու  է  հանրապետություն, որը  երաշխավորելու  է  խղճի, կրոնի, խոսքի, մամուլի  ու  հավաքների  լիակատար  ազատությունը: Եկեղեցին  անջատվեց  պետությունից: Հռչակագրով  երաշխավորվեց  ընտրություններին  մասնակցելու  սեռերի հավասար  իրավունքը, պետական  կառավարման  գործում  փոքրամասնությունների  համամասնական  մասնակցությունը, սահմանվեցին  խորհրդարանական  ժողովրդավարության  սկզբունքները, նախատեսվեցին  սոցիալ-տնտեսական  լայն  բարեփոխումներ ՝ այդ  թվում . ազնվական  կոչումների  վերացումը: Ուշագրավ  էր, որ  հռչակագրում  առաջին  անգամ  օգտագործվել  է «չեխոսլովակյան ժողովորդ» տերմինը:

 

 

Հարկ  է  նշել, որ  Ավստրո-Հունգարիայի  արտաքին  գործերի  նախարար  Յուլիուս  Անդրաշին  Վաշինգտոնի  հռչակագրի  հետ  միաժամանակ  ԱՄՆ-ի  նախագահ  Վուդրո  Վիլսոնին  նոտա  էր  հղել, որով  պատրաստակամություն  էր  հայտնել  ընդունել  ԱՄՆ-ի  հետ  խաղաղության  պայմանները  և  համաձայնվում  էր  ճանաչել  չեխոսլովակների  ու   հարավսլավացիների  իրավունքները ՝  միայն  թե  պահպանվեր  Ավստրո-Հունգարիայի  տարածքային  ամբողջականությունը՝ Ավստիայի  հետագա  դաշնային  կառուցվածքով:  Բայց, Ավստրո-Հունգարիան   արդեն   քայքայման  եզրին  էր ՝ ինչպես   նրա  դաշնակից  Օսմանյան  կայսրությունը:  Հավանաբար , կռահեցիք  պատմա-ժամանակագրական  զուգահեռները  Հայաստանի  մասով : Այո, պարզապես, այն  ժամանակ  նոր  Հայաստանի  վիլսոնյան  ծրագիրը ՝ Սևրի  պայմանագիրն, այդպես  էլ  իրավական  ոչ  մի  ուժ  չստացավ, և  դրանում  ճակատագրական  դեր  խաղացին  այն  ժամանակվա  Հայաստանի  իշխանությունների  անհեռատեսությունն  ու  արդեն  Սովետական  Ռուսաստանի  ու  Քեմալական  Թուրքիայի  համատաղ  ջանքերը:

Առջևում  Մյունխենի  համաձայնագիրն էր: Դրա մասին՝ հաջորդ  անդրադարձին:

Կարդացեք նաև

Back to top button