Հասարակություն

Մարալիկցիները «Ադեկվադներից» հաշիվ են պահանջում, «Ադեկվադն»-ն էլ մեղադրում է իշխանություններին

Փոքրիկ Մարալիկի մասին հայտնի անեկդոտը հումորի փոխարեն այս անգամ ծանր քաղաքական երագ ստացավ:

Քաղաքը «Ադեկվադներից» հաշիվ է պահանջում, «Ադեկվադն»-ն էլ մեղադրում է իշխանություններին՝ իրենց լռեցնելու համար:

Ադեկվադն այս դեպքում ոչ թե երևույթն է, այլ հատնի հաղորդում, որը քննադատում է գործող իշխանությոներին: Նրանց քննադատությունն էլ պատճառ դարձավ այս միջադեպին:

Երեկվանից ամբողջ համացանցը  քննարկում էր Մարալիկում տեղի ունեցած դեպքը: Մարալիկ քաղաքում մի խումբ երիտասարդներ հարձակվել  էին  սոցիալական  ցանցերում հեռարձակվող «Ադեկվադ» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Մալյանի, Արթուր Դանիելյանի և նրանց օպերատորի վրա։

Միջադեպը տեղի է ունեցել հենց ուղիղ եթերում, երբ Նարեկ   Մալյանն   և Արթուր   Դանիելյանը խոսել են մարալիկցիների հետ. Նրանք Մարալիկում հայտնվել էին հենց բնակիչների խնդրանքով: Հաղորդման հեղինակը պատմեց,   որ 10 օր առաջ ստացել են տեղեկություն համայնքապետարանի աշխատանքի վերաբերյալ, որը չի գործում, քանի որ մի խումբ մարդիկ՝ 15-20 հոգի, ովքեր  աչքի են ընկնում ոչ ադեկվատ վարքագծով, գրավել են համայնքապետարանի շենքը:

Ըստ Նարեկ Մալյանի՝ գնացել էին, ուղղակի մարդկանց հետ հանդիպելու  զրուցելու: Սակայն նկարահաման ժամանակ  մի խումբ անձինք պահանջել են նկարահանող խմբին լքել իրենց քաղաքը, հակառակ դեպքում սպառնացել են հաշվեհարդար տեսնել։ Ավելին, խոչընդոտվել է օպերատորի աշխատանքը, խլել ու վնասել են տեխնիկան, քաշքշել ու  հարվածել օպերատորին՝ ասում է Նարեկ Մալյանը։

Նարեկ Մալյանն նշում է, որ Մարալիկում իրենց նկատմամբ հարձակումը կազմակերպված է եղել իշխանությունների կողմից, իսկ այդ խմբերը, որոնք տեղերում ճնշում են գործադրել  ազատ մարդկանց վրա, պատժիչ ջոկատների դեր են կատարել   այլակարծություն ունեցող անձանց դեմ:

Ի դեպ՝ արդեն երեկոյան այս միջադեպին անդրադարձան քաղաքական գործիչները՝ մասնավորապես Դավիթ Շահնազարյանը և Հրանտ Բագրատյանը։ Երկուսն էլ խստորեն դատապարտել են Մարալիկում կատարված  բռնությունները և  իշխանություններից պահանջել են  անհապաղ խստորեն պատժել մեղավորներին։

Միջադեպի հետ կապված «Ռադիոլուրի» եթերում գնահատական հնչեցրեց նաև իրավաբան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը. վերջինիս խոսքով՝ այս դեպքը մարդու իրավունքների խախտում է, ու լրագրողական գործունեություն խոչընդոտում և ոչ միայն:

Սակայն համացանցի օգտատերից Ագուն Սաղաթելյանն էլ գրեց, որ ոչ մի բռնություն չի եղել, պարզապե մարալիկցիները «Ադեկվատցիներին» ցանկացել են տեղյակ պահել, որ նրանք վիրավորական արտահայտություններ են արել ու հեգնական պիտակներ կպցրել տեղի բնակչությանը:

Այսօր առավոտյան   վարչապետի վերահսկողության  ծառայություն պետ Դավիթ Սանասարյանը  ՖԲ -իր էջով տեղեկացրեց, որ մեկնում  է Մարալիկ, քանի որ մարալիկցիները պահանջում են հանդիպում իր հետ:

«Ադեկվադ» հաղորդման հեղինակները շտապեցին հայտարարել, թե մի՞թե  Դավիթ Սանասարյանը հնարավորություն չուներ ոստիկաններից պարզելու իրավիճակը:

Դավիթ  Սանասարյանը գնացել էր Մարալիկ հանդիպելու քաղաքապետի եւ մարալիկցիների հետ, տեղում ծանոթանալու իրավիճակին, պարզելու՝ ի վերջո ի՞նչու են բնակիչները պահանջում համայնքապետի հրաժարականը։ Իսկ տեղի ունեցած դեպքերի 5 մասնակիցներ ներկայացել են ոստիկանությունը, տրվել բացատրություն։

Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր՝ հայտնում են ոստիկանությունից:

Back to top button