Հասարակություն

Պավլիկ Մանուկյանը գրավի դիմաց ազատ է արձակվել

Դատարանը բավարարել է «Սասնա Ծռեր» խմբի անդամներից Պավլիկ Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի միջնորդությունը, վերացրել Մանուկյանի խափանման միջոց կալանքն ու նրան 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել։

Պավլիկ Մանուկյանը ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործի շրջանակում մեղադրվում է երկու հոդվածներով՝ շենք, շինություններ գրավելը, ապօրինի զենք, զինամթերք կրելը և փոխադրելը։

Հոկտեմբերի 3-ին ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներ Պավել Մանուկյանն ու Արմեն Բիլյանը խափանման միջոց կալանավորումը փոխելու պահանջով հացադուլ էին հայտարարել:

«Սասնա ծռեր»-ը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան:

Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղադրանք՝ պնդելով, որ ապստամբություն են արել։

Back to top button