ԿարևորՔաղաքական

Ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում վարչապետը կադրեր ընտրելիս. Փաշինյանը ներկայացրել է նոր նախարարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր   վերահաստատել է՝    արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերին:  Մինչ այդ, քաղաքական կյանքում տեղի  ունեցած փոփոխություններով պայմանավորված ՝ կառավարության ղեկավարը օրերս նոր նախարարներ էր նշանակել, այսօր էլ՝ աշխատակազմերին է նրանց ներկայացրել: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե ինչ սկզբունքներով է առաջնորդվել կադրեր ընտրելիս:

 

Պրոֆեսիոնալիզմ  ու հայրենիքին ծառայելու պատրաստակամություն. վարչապետ   Նիկոլ Փաշինյանն այսօր հստակեցրեց այն հատկանիշները, որով առաջնորդվում է կադրեր նշանակելիս: Կադրային քաղաքականությանը կառավարության ղեկավարը մեկ անգամ ևս անդրադարձավ, երբ ազատեց ԲՀԿ եւ ՀՅԴ նախարարներին։ Նրան փոխարինողներ արդեն կան։ Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարի պաշտոնում  նշանակվեց նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը:

էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար նշանակվեց Գարեգին Բաղրամյանը: Մինչեւ այս նախարարությունում աշխատանքի անցնելը՝ Բաղրամյանը 2003թ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում էր աշխատում որպես սակագնային քաղաքականության սակագնային բաժնի գլխավոր մասնագետ, 2004-2011 թթ.՝ նույն բաժնի պետ, 2011-2018 թթ.՝ ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ: Հատկանշական է, որ նորանշանակ նախարարի երբեմնի ղեկավարած վարչությունն էր  ուսումնասիրում էներգակիրների սակագներն ու  պարբերաբար հանդես գալիս հայտարարություններով, որ հնարավոր չէ նվազեցնել սակագները: Այժմ Փաշինյանի կառավարության առանցքային հարցերից մեկը սակագնային քաղաքականության վերանայումն է բոլոր խմբերի համար:

ԱԻ նախարար նշանակված է նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը: Սա էլ թերևս  ամենավառ օրինակն է կառավարության ղեկավարի այն հայտարարության, որ պաշտոններ առաջարկելիս կարևորը կուսակցական պատկանելիությունը չէ, այլ՝ պրոֆեսիոնալիզմը

Տնտեսական իրավունքի  կենտրոնի նախագահ, միջազգային կառավարման փորձագետ Մովսես Արիստակեսյանը  կարծում է, որ Փաշինյանի ձևավորած կառավարության լիարժեք աշխատանքներին խանգարում է  գերատեսչություններում միջին օղակի նախկին կադրերի առկայությունը։

Movses Aristakesyan

Փորձագետը կառավարման համակարգում ռեսուրսների օպտիմալացման անհրաժեշտություն տեսնում է։ Ավելին, նկատում է  ոլորտներ, որոնք ղեկավարում են գործընկեր կուսակցությունների ներկայացուցիչները, հեղափոխական քայլերն չեն արվել, զգուշավոր քաղաքականությունն արտացոլված է նաև հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթում։

Back to top button