Հասարակություն
Ադրբեջանում հայտնված հայերը հայրենադարձվեցին
Օրերս հայ- ադրբեջանական սահմանը հատած երկու հայ քաղաքացիական անձինք հայրենադարձվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանավորությամբ։
Կարմիր խաչից հայտնում են, որ կինն ու տղամարդը Հայաստանին են հանձնվել Ղազախ և Իջևան քաղաքների միջև ընկած ճանապարհին ՝ միջազգայիին սահմանի վրա։
Նախքան հայրենադարձումը ԿԽՄԿ-ի պատվիրակները այցելել են քաղաքացիական անձանց՝ ազատազրկման պայմանները և նրանց հանդեպ վերաբերմունքը գնահատելու նպատակով։