Հասարակություն

Շառլ Ազնավուրի 12-րդ դարի վանքում հուղարկավորման մասին լուրերը դեռ չեն հաստատվում (լրացված)

 

տեղադրվել է ժամը 11.33- ին
լրացումը՝ 12։20- ին

Փարիզի Շավիլի քաղաքապետարանի գործող անդամ Արդա Քալայջյանը Ռադիոլուրի հետ զրուցյում չի հաստատել այն լուրերը, թե Ֆրանսահայ լեգենդար շանսոնիե Շառլ Ազնավուրը հուղարկավորվելու է Փարիզից ոչ հեռու գտնվող Մոնֆոր-լ’Ամորի կոմունայում՝ 12-րդ դարի վանքում: Նա ասել է, որ թաղման մասին որևէ տեղեկություն դեռ չի հրապարակվել:

 

Մինչդեռ  Վեստի.ռու-ն հաղորդել էր, որ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հուղարկավորվելու է Փարիզից ոչ հեռու գտնվող Մոնֆոր-լ’Ամորի կոմունայում։ Դա է եղել նրա վերջին կամքը։ Այդ  համայնքում է տեղակայված երգչի տներից մեկը, որտեղ նա հաճախ էր ժամանակ անցկացնում իր ընտանիքի հետ:

«Իմ հողը՝ ֆրանսիական հողն է։ Իմ Մոնֆոր-լ’Ամորի կոմունայում՝ 12-րդ դարի վանքում,  կառուցված է հատուկ ոչ մեծ ընտանեկան գերեզման»,- ասել է Ազնավուրը։

Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցի՝ Ելիսեյան պալատը նաև դիտարկում է Երևանում հոկտեմբերին կազմակերպել միջոցառում, որի շրջանակում հարգանքի տուրք կմատուցվի Շառլ Ազնավուրի հիշատակին։ Միջոցառումը կարող է անցկացվել Երևանում հոկտեմբերի 11-12-ին կայանալիք Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, որին ներկա կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Back to top button