ԿարևորՔաղաքական

Ճգնաժամային իրավիճակ` խորանալու միտումով.Արման Մելիքյանի գնահատականն է

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանի գնահատմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանի առջև կա 3 ուղի` առաջինը ուժի միջոցով իշխանափոխության հասնելն է, երկրորդը՝ Ազատության հրապարակում շարունակել դիմակայությունը և երրորդը` համաձայնության գալն էր: Սակայն, Մելիքյանի ձեւակերպմամբ, ինչպես երևում է, Րաֆֆի Հովհաննիսյանին իշխանությունը առաջարկելու հատուկ բան չունի: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ Արման Մելիքյանը նաեւ նշել է, թե չգիտի, թե ինչ ակնկալիքներ ունի Րաֆֆի Հովհաննիսյանը:

Իրավիճակը, ընդհանուր առմամբ, ճգնաժամային է` խորանալու միտումով: Նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանի գնահատականն է: Նրա խոսքով` այս անգամ հնարավոր էր անցկացնել իսկապես վստահելի ընտրություններ, սակայն, Մելիքյանի ձեւակերպմամբ, իշխանությունները չցանկացան դա անել:Արման Մելիքյանի կարծիքով` հիմա բոլոր ուղիներն էլ տանում են փակուղի: Նրա ձեւակերպմամբ` պետք էր աշխատել մինչեւ քվեարկությունը եւ պետք էր միանալ իր առաջարկին` ցուցակները հրապարակելու վերաբերյալ, ինչի դեպքում, նախագահի նախկին թեկնածուի համոզմամբ, ներկայիս իրավիճակը չէր լինի:

Թե մերժումներից հետո ինչ ակնկալիքներ ունի Րաֆֆի Հովհաննիսյանը` Արման Մելիքյանը չգիտե: Միաժամանակ նա հավելեց, թե չի կարծում, որ կլինեն լրացուցիչ առաջարկներ: Նախագահի նախկին թեկնածուն չի տեսնում ընդդիմադիր դաշտի համախմբման հնարավորություն: Նրա գնահատմամբ` ընդդիմությունը կորցրել է Հայաստանի քաղաքացու վստահությունը, իսկ այն վաստակելու համար շատ մեծ ջանքեր պետք է գործադրի:

Անդրադառնալով Երեւանի ավագանու սպասվող ընտրություններին` նախագահի նախկին թեկնածուն տարակուսելի համարեց, որ նախագահական ընտրություններին չմասնակցած կուսակցությունները մեծ եռանդով նետվում են` մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին:

Back to top button