Հասարակություն

Google-ը քսան տարեկան է

Աշխարհի ամենամեծ եւ ամենահայտնի ինտերնետային ընկերությունը՝ Google-ը նշում է իր 20-րդ տարեդարձը: Google-ն իր գործունեությունը սկսել է առաջին հերթին որպես որոնողական համակարգ, սակայն ավելի ուշ համակարգին կցվել են այլ կարեւոր ու հետաքրքրիր ծառայություններ: Ովքե՞ր են օգտվում որոնողական համակարգից, ո՞ր բառերն են 2018 թվականի ընթացքում ամենաշատը  փնտրվել եւ որքանո՞վ է Gօօgle թեթեւացնում մեր կյանքը:

 

Գուգլ բառն առաջացել է 10 թվի 100 աստիճանի, այսինքն՝ գուգոլի աղավաղումից: Մտահղացման հեղինակները Ստենֆորդը համալսարանի ուսանողներն էին՝ Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինինը։ 1996 թվականին սկսեցին աշխատել ուսանողական ծրագրային  BackRub որոնման համակարգի վրա, իսկ 1998 թվականին «չունենալով ոչ մի ռեսուրս, լուրջ ներդրում» ուսումնական ծրագիրը բարելավվեց եւ վերանվանվեց «Գուգլի»՝ դառնալով վիրտուալ աշխարհում առաջատար որոնողական համակարգ: Այս 20 տարիների ընթացքում ընկերությանը հաջողվել է նաեւ ընդլայնել մի շարք նախագծեր՝ Gmail, Google Chrome, Google+, Google map, foto եւ այլն: Հոբելյանական տարեդարձի կապակցությամբ՝ ընկերությունը որոնողական համակարգի 3 նոր փոփոխութուն է նախատեսում:  Ծրագրեր, որոնք հեշտացնում են ամենօրյա մեր աշխատանքը, դարձնում ամենագետ, բայց եւ ծուլացնում ՝ այդ կարծիքին են «Ռադիոլուրի» անցկացրած  հարցախույզի մասնակիցները:

Ինչ են փնտրում հայերը որոնողական համակարգի միջոցով: Հիմնականում որոնում են սերիալներ եւ սոցիալական ցանցեր՝ ասում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը վկայակոչելով Google-ի նախորդ տարվա զեկույցը.

Google որոնողական համակարգն այսօր տոնական դուդլ է հրապարակել է ամփոփել 20 տարիների ընթացքում որոնողական համակարգի օգնությամբ ամենաշատ փնտրվող բառակապակցությունները, եւ բառերը՝ արդյո՞ք Պլուտոնը դեռեւս մոլորակ է համարվում, ինչպե՞ս արտասանել՝ Ջի՞ֆ թե՞ Գիֆ, ինչպես է թարգմանվում Սեր բառը:

Google-ն ամսական ընդունում է շուրջ 42 մլրդ հարցում, ինդեքսավորում է ավելի քան 25 միլիարդ վեբ-էջ, տեղեկատվություն է տրամադրում  191 լեզուներով:

Back to top button