Տնտեսական

Շուկաների ներդաշնակեցումը նպաստավոր պայմաններ կստեղծի բիզնեսի համար. Տիգրան Սարգսյան

«Վերջին չորս տարվա ընթացքում ԵԱՏՄ-ի երկրների միջև ազգային արժույթներով առևտրում հաշվարկները դրանց ընդհանուր ծավալի 60 տոկոսից աճել են մինչև 75 տոկոս: Դա շատ լուրջ առաջընթաց Է։ Սակայն հաշվարկներն ամբողջությամբ ազգային արժույթով դարձնելու համար, մենք պետք է որոշակի աշխատանք իրականացնենք»,-«ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ տարածքում միասնական ընդհանուր շուկայի ձևավորման մասին հարցին։

Նա նշել է, որ փոխադարձ հաշվարկներում բիզնեսը կկիրառի ազգային արժույթը միայն շահավետության դեպքում, ինչը նշանակում է, որ ուշադրության կենտրոնում պետք է լինի ֆինանսական ոլորտում օրենսդրության համապատասխանեցման հարցը:

2025 թվականին պետք է ձևավորվի միասնական ֆինանսական շումա: «Հարցն արդիական է, շատ երկրներ այն բարձրացնում են։ Ես կարծում եմ, որ ֆինանսական շուկաների ներդաշնակեցումից հետո, 2025-ին կստեղծվի անհրաժեշտ օրենսդրական բազա, որն էլ իր հերթին բարենպաստ պայմաններ կստեղծի բիզնեսի համար»,-ասել է պաշտոնյան՝ հիշեցնելով, որ 2016 թվականին Միության անդամ երկրների ղեկավարները հանձնարարել են Կենտրոնական բանկերի նախագահներին, որպեսզի նրանք կառավարությունների հետ համատեղ մշակեն ֆինանսական միասնական շուկայի ձևավորման հայեցակարգն ու ներկայացնեն հաստատման։

«Հույս ունենք, որ ընթացիկ տարում նրանք կվերջացնեն այդ աշխատանքը։ Իսկ դա նշանակում է, որ մենք կունենաք ավելի հստակ տեսություն այն մասին, թե ինչպես պետք է ներդաշնակեցնենք օրենսդրությունը»,-ասել է նա։

Back to top button