Հասարակություն

Թեհրանում տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկվելու

Սեպտեմբերի 26-ին Թեհրանում հանդիպելու են Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի և Աֆղանստանի ազգային անվտանգության հարցերով քարտուղարները և խորհրդականները՝ տարածաշրջանային անվտանգության հարցեր քննարկելու համար` հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին։ «Տարածաշրջանային անվտանգության երկխոսություն» անվանումով նիստը մեկ օր է տևելու։

Նիստի մասնակիցները քննարկելու են Առաջավոր Ասիայում ահաբեկչության նոր սպառնալիքներն ու ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարը։
Սպասվում է, որ երկխոսության շրջանակներում մասնակիցները նաև մի շարք երկկողմ հանդիպումներ կունենան։

Back to top button