Քաղաքական

Թրամփը ցանկանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակել կարիերային դիվանագետ Լինն Թրեյսիին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան նշանակել, այս մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում Թրամփն առաջադրել է Լինն Թրեյսիի թեկնածությունը, որը կարիերային դիվանագետ է և ներկա պահին զբաղեցնում է ԱՄՆ պետդեպում Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը:

 

Հայտնի է, որ մինչ այդ Թրեյսին զբաղեցրել է Մոսկվայում, Աշխաբադում և Աստանայում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնը: Բացի այդ, նա նաև եղել է ԱՄՆ պետքարտուղարի` Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի առաջին օգնականը և տիրապետում է ռուսերենին:

Ներկայում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցնում է Ռիչարդ Միլսը:

Back to top button