Հասարակություն

Արծվաշենցիները փոխհատուցում են պահանջում


Կառավարության շենքի առջև արծվաշենցիները փոխհատուցում են պահանջում։ Նրանք նշում են, որ 1992թ օգոստոսին կեսգիշերին դուրս են եկել իրենց բնակավայրից ու 25 կմ կտրելով հասել Հայաստան։ Այժմ նրանք իրենց խոստացված ու իրենց խոսքով հասանելիք հատկացումներն են ուզում։ Արծվաշենցիները պատմում են, որ տները փլվել են, իսկ իրենց համար նախատեսված գումարներ կան։ Այժմ այդ գումարներն են պահանջում։

Back to top button