Քաղաքական

Շանթ Հարությունյանը պնդում է, որ Փաշինյանը պետք է միջամտի արդարադատությանը

Արդեն 5 տարի  անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանը «Վարդաշեն»  քրեակատարողական  հիմնարկում այսօր հանդիպել է  լրագրողների հետ: Նա այս հնարավորությունը պահանջել էր բաց նամակով՝ ասելով, որ ցանկանում է պատասխանել  Նիկոլ Փաշինյանի  հայտարարությանը:

Ասուլիսին այսօր տևել է համարյա 3 ժամ. Շանթ Հարությունյանը հանգամանորեն բացատրել է, թե ինչու չի ընդունում արված առաջարկը,  ինչպես է պատկերացնում  իր արդարացումը:

Ի դեպ` ասուլիսին մասնակցել են այն լրատվամիջոցները, որոնց  հրավիրել է Շանթ Հարությունյանը: Լրատվամիջոցների մեծ մասը, այդ թվում «Ռադիոլուրը»,  ասուլիսին հետևել են ինտերնետային հեռարձակմամբ:

Back to top button