Քաղաքական

Երեւանյան ընտրապայքարին ընդառաջ. անձերի՞, թե՞ ծրագրերի պայքար


Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում Ժառանգություն կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ թեկնածուների կողմից լեզվի սայթաքումներն ընկալելի են, սակայն, մտահոգությունները տեղին են, եթե այդ սայթաքումներն արտացոլում են ավելի տարածված մոտեցում:

Այդ դեպքում պետք է մենք քայլերով օգնենք, որ այդպիսի մոտեցումը փոխվի՝ լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով վերջին շրջանի ամենաքննարկված թեմային:

Լրագրողների հետ այսօր հանդիպել են նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերից «Հայք» կուսակցության եւ «Երեւանի հանրություն» դաշինքի ներկայացուցիչները:

Խոսելով իրենց ծրագրերի մասին՝ նրանք անդրադարձել են նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի՝ «Իմ քայլը» դաշինքի հանդիպումներին մասնակցելու պատրաստակամության մասին հայտարարությանը:

 

Back to top button