Տնտեսական

Կառավարությունը չարձագանքեց խաղողագործների պահանջին

Այսօր առավոտյան ժամը 9-ից Արմավիրի մարզի այգեգործները բողոքի ձայն բարձրացրեցին խաղողի ցածր սակագնի վերաբերյալ: Նրանք ժամը 9-15-ը փակել էին Երևան-Արմավիր մայրուղին, պահանջելով գների վերանայում:

Այգեգործների բողոքը լսել է Արմավիրի փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանը: Նրա տեղեկացմամբ կառավարությունում  ժամը 12-ին խորհրդակցություն էր հրավիրվել և բանակցություններ էին ընթացել վերամշակող ձեռնարկությունների ղեկավարների մասնակցությամբ:

6  ժամ շարունակվող բողոքի ակցիային կառավարությունը չարձագանքեց: Գյուղացիները բացեցին ճանապարհ, նրանց բողոքը կշարունակվի նաև վաղը:

Երեկ պարզ դարձավ, որ Երևանի կոնյակի գործարանը խաղողի մթերմանը գինը սահմանել է 1 կգ-ի դիմաց 140 դրամ, ինչը դժգոհություն էր առաջացրել խաղողագործների շրջանում և այսօր առավոտյան ժամը 9-ից  նրանք  իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում, պահանջելով վերանայել գները:

Էսօր 140 դրամով խաղող են տալիս, ինչին տամ՝  տրակտորիստին տամ, թույնին, վարին, քաղին, վարկը փակեմ, ինչով ապրեմ, հաց պտի ուտեմ, ինչի են թալանում, մեղքը չեն էդ ժողովուրդը,,:

Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղից բողոքի ակցիան  տեղափոխվեց Արմավիր Երևան մայրուղի՝ փակելով, Արմավիրի Կարմիր կամրջի հատվածը, այնուհետև Մրգաշատ գյուղի մոտ և Մեծամոր քաղաքի կամրիջի տակ: Մի քանի օր առաջ կոնյակ արտադրող մի քանի ձեռնարկությունը խաղողը սկսել էր մթերել 160 դրամով, բայց երեկվանից նվազեցրեց գինը 20 դրամով, քանի որ խաղողի մթերման  շուկայում գին թելադրողը Երևանի կոնյակի գործարանն է:

Այգեգործները նշեցին, որ այս տարի գնաճի հետևանքով իրենց ծախսերն ավելացել են, իսկ խաղողի մթերման գինը անցած տարվա համեմատությամբ ավելացել է 10 դրամով, որ իրականում շատ ավելի ցածր  է գնաճի պայմաններում:

,,Երբ դոլարի գինը 300 դրամ էր, մենք խաղողը հանձնում էին կես դոլարով՝ 150 դրամ, հիմա դոլարը դարձել ա 500 դրամ, մենք խաղողը տալիս ենք 140 դրամով, ինչ համար: 1 կգ խաղողաից 1 շիշ գինի են ստանում, գինին քանիսով են վաճառում՝ 1200 դրամ: Ես էլ եմ ուզում մի շիշ գինին 150 դրամով գնեմ, 6կգ խաղողից էլ 3 շիշ կոնյակ են ստանում, ամենաէժան կոնյակը՝ 3 տարեկան ,,Արարատ,, կոնյակը 4500ժ5500 դրամ է վաճառվում: Տեսեք 1 կգ խաղողից իրենք ինչքան շահույթ են ստանում, ժողովուրդը՝ ինչքան, չեն ամաչում,,:

Խաղողագործները նշեցին որ հիմա իրողողություն է փոխվել և օտարերկրացին չպետք է մեր երկրում գին սահմանի:

,,Էս երկրի տերը մենք ենք, մեր ապրանքի գին որոշողը մենք ենք,,:

Խաղողագործների բողոքն առավոտյան  լսել է Արմավիրի փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանը  և մի քանի այգեգործների հետ հանդիպել Արմավիրի մասնաճյուղի կառավարչի հետ: Վերջինս տեղյակ է պահել տնօրինությանը: Արմավիրցիների բողոքին ընդառաջ կառավարությունում ժամը 12-ին խորհրդայկցություն է հրավիրվել, բայց այդպես էլ խաղողագործներին պատասխան չտրվեց:

Խաղողի մշակման գործում այգեգործները կարևորեցին թունաքիմիկատների անորակությունը, որն իրականում չի պայքարում վնասատուների դեմ, իսկ ԵԿԳ-ի հատկացրած թունաքիմիկատների պատճառով վնասվել են խաղողի վազերը: Տարիներ առաջ խթանվում էր խաղողագործությունը, այգեգործները ավելացրեցին այգիները, նոր տեսակներ սկսեցին մշակել, սակայն հիմա հակված են դրանք քանդելուն:

Back to top button