Քաղաքական
Ճապոնիայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրավերով սեպտեմբերի 2-4-ը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և ծաղիկներ խոնարհեց Անմար կրակի մոտ:
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարին կընդունեն Հանրապետության նախագահը և վարչապետը։
Սեպտեբերի 3-ին նախատեսված են Զոհրաբ Մնացականյանի և Տարո Կոնոյի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։