Քաղաքական
Բակո Սահակյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 29-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Եվրոպա կապերին վերաբերող տարբեր հարցեր:
Ինչպես հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկավության գլխավոր վարչությունից, նախագահը նշել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացման համար կան բավարար պայմաններ՝ այդ համատեքստում կարևորելով խորհրդարանական փոխգործակցության խորացումը:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք: