ԿարևորՔաղաքական

ԸՕ բարեփոխումների հայեցակարգը առաջիկա օրերին կներկայացվի վարչապետին


Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին նշանակված ընտրությունները կանցկացվեն ընտրական հին կարգավորումներով. օրենսգրքի մշակվող փոփոխությունները մինչև ընտրությունները դեռևս ընդունված չեն լինի:

Փոխարենը վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հույս ունի, որ մինչև ավագանու ընտրությունները խորհրդարանը կհացնի ընդունել Քրեական դատավարության և Վարչական իրավախախտումների մասին օրեսգքրերում կառավարության առաջարկած փոփոխությունները, որոնցով խստացվում է ընտրակեղծիքների համար նախատեսվող պատասխանատվությունը:

Մեկ ամիս առաջ , երբ ընտրական բարեփոխումներով զբաղվող խորհրդարանական հանձնաժողովն ավարտեց իր աշխատանը և քաղաքական ուժերի առաջարկները փոխանցեց կառավարական հանձնաժողովին, դրա քարտուղար Դանիել Իոաննեսյանը վստահեցնում էր. օգոստոսին օրնիբուն կաշխատեն ու սեպտեմբերին նախագիծը պատրաստ կլինի: Այսօր «Ռադիոլուրի» հետ զրույցում Իոաննեսյանը նշեց, որ առաջիկա օրերին վերջնական տեսքի կբերվի ընտրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը:

« Հայեցակարգի նախագիծը համարյա վերջանականացված է: Նախատեսում ենք  առաջիկա օրերին այն ներկայացնել վարչապետին: Դրանից հետո կսկսվի նախագծի մշակումը»:

Մեր դիտարկմանը, թե մեկ ամիս առաջ էլ հանձնաժողովի անդամները վստահեցնում էին, որ հայեցակարգի մշակումն ավարտական փուլում է, Դանիել Իոաններսյանն այսպես արաձգանքեց.

« Բովանդակային որոշումները հայեցակարգի մեջ են, նախագծի մշակումն ավելի տեխնիկական աշխատանք է»:

Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին նշանակված ընտրությունները կանցկացվեն ընտրական հին կարգավորումներով.  օրենսգրքի մշակվող փոփոխությունները մինչև ընտրությունները դեռևս ընդունված չեն լինի:   Փոխարենը վարչապետին առնթեր ընտրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հույս ունի, որ մինչև ավագանու ընտրությունները խորհրդարանը կհասցնի ընդունել այն փոփոխությունները, որոնցով  է խստացվում է ընտրակեղծիքների  պատասխանատվությունը : Իոաննեսյանն ասում է ՝ այդ թվում դա, բայց ոչ միայն:

«Քրեականացվում է ընտրությունների ժամանակ  բարեգործության արգելքի խախտումը, նոր հնարավորություններ են տրվում  դիտորդական առաքելություններին, կուսակցություններին ու թեկնածուներին անմիջականորեն պայքարելու ընտրախախտումների դեմ, խստացվում է պատասխանատվությունը ընտրական հանցագործությունների համար և այլն: Հույս ունենք, որ այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն Երևանի ավագանու ընտրություններից առաջ»:

Ընտրական բարեփոխումներից առանցքայինը ընտակարգի փոփոխությունն է: Դրա վերաբերյալ խորհրդարանում մի քանի առաջարկ կար: ՀՅԴ-ն նախապատվությունը տալիս էր համամասնական ընտրակարգի «բաց ցուցակների» մոդելին:  Սա ենթադրում է, որ ընտրողները քվեարկում են ոչ միայն կուսկացության, այլև կուսկացական ցուցակից  որևէ  թեկնածուի օգտին: Արմեն Ռուստամյանն ասում էր ՝ իրենց առաջարկածն ավելի ժողովրդավարական տարբերակ է:

« Մենք առաջարկում ենք,  որ ընտրողը ցուցակին միջամտելու հնարավորություն ունենա:  Դառնում է, որ կուսկացությունը չի որոշում հերթականությունը, ով պետք է անցնի: Ժողովուրդն է որոշում , թե մանդատները կուսակցությունից ով պետք է ստանա»:

«Ծառուկյան» խմբակցությունը   բաց ցուցակների առաջարկը չէր պաշտպանում: Առաջարկում էր գնալ պարզ համամասնականի մոդելով,  բայց  քվոտավորել ցուցակները՝ որոշակի հաջորդականությամբ  դրանցում ներկայացնել կանանց, ազգային փոքրամասնությունների և մարզերի թեկնածուներին:Նաիրա Զոհրաբյան

« Պետք է լինի, մեկ համամասնական ցուցակ, երկու ցուցակը  բարդացնում է իրավիճակը , եկեք ոչ մեր կյանքը բարդացնենք, ոչ էլ ընտրողի»:

Իրավիճակը չբարդացնելուն կողմ էր  նաև «Ելք» խմբակցությունը: Բաց ցուցակի գաղափարն ընդունելի համարելով ՝  կարծում էր , որ այդ մոդելը կբարդացնի հատկապես  ձայների հաշվարկը: «Ելքից» Էդմոն Մարուքյանի դիտարկումը:

« Հայաստանի ընդդիմությունը 20 տարուց ավելի պահանջել է անցնել կլասիկ, պարզ համամասնական ընտրակարգի: Հիմա կարող ենք գնալ այդ ճանապարհով»:

Կառավարական հանձնաժողովն  ընտրել է  պարզ համամասնականի տարբերակը: Իոաննիսյանի փոխանցմամբ , սակայն, կարևոր փոփոխություններ կան նաև այլ դրույթներում:

«Ընտրողների ցուցակների հետ կապված փոփոխություններ կան,   այն քաղաքացիները, որոնք վերջին մեկ տարում չեն ունցել անձը հաստատող վավեր փաստաթուղթ, դուրս են մնում ընտրողների ցուցակից: Փոփոխվում են նախընտրական քարոզչության խաղի կանոնները,  զինվորականների ընտրության կարգը»:

Դրույթները մանրամասն կներկայացվեն նախագիծը պատրաստ լինելուն պես: Այդ փուլում էլ, ըստ Իոաննեսյանի,  նախագիծը կուղարկվի Վենետիկի հանձնաժողով ու խորհրդարան:  Հանձնաժողովի դիտողությունները հաշվի կառնեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Խորհրդարանի հնարավոր դիմադրությունը կառավարական հանձնաժողովի քարտուղարը չի բացառում, ասում է՝  մանրամասն ներկայացնելու են հայեցակարգը, փորձելու են  ամբողջությամբ հիմնավորել իրենց մոտեցումները:  Ինչ վերաբերում է դիմադրությանը, ապա կառավարությունում ենթադրում են, թե ինչով կարող է դա պայմանավորված լինել:

« Ենթադրում եմ, որ կան ուժեր, որոնք ամբողջությամբ շահագրգռված չեն , որ Հյաստանում ընտրություններն անցնեն ժողովրևդավարական բարձր չափանիշներին համահունչ»:

Կառավարությունը շարունակում է լավատեսորեն պնդել՝ Ընտրական օրենսգրքի նախագիծը մի քանի շաբաթից խորհրդարան, այդուհանդերձ, կհասնի:

Back to top button