Հասարակություն

Դեն Բիլզերյանը ՀՀ անձնագիր է ստացել

Ամերիկահայ վենչուրային ներդրող, ինստագրամ-աստղ ու պոկերի վարպետ Դեն Բիլզերյանը հայկական անձնագիր է ստացել։

Այս մասին է հայտնել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը իր ֆեյսբուքյան էջում։

Անձնագիր է ստացել նաև Դենի եղբայր Ադամ Բիլզերյանը։

Բիլզերյանը ժամանել է Հայաստան օգոստոսի երեկ ուշ երեկոյան։ Նա ՀՀ-ում կանցկացնի մի քանի օր, այնուհետև կմեկնի Թաիլանդ։

Back to top button