Հասարակություն

Վարչապետը շնորհավորել է Անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով

Կառավարության այսօրվա նիստի ավարտին Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ:

«Սիրելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, այսօր Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման օրն է: 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը հետագայում Հայաստանի անկախության, անկախ պետականության հաստատման հիմք հանդիսացավ: Ես մեզ բոլորիս, հայ ժողովրդին շնորհավորում եմ այս պատմական իրադարձության կապակցությամբ և համոզված եմ, որ բոլոր այն երազանքները, որ մենք ունեինք հռչակագրի ընդունման պահին և ունենք այսօր, մենք անսասան գտնվում ենք բոլոր այդ երազանքների իրագործման ճանապարհին, և որևէ կասկած չկա, որ Հայաստանի Հանրապետությունը լինելու է հզոր, ազատ և երջանիկ»,- ասել է վարչապետը:

Կարդացեք նաև

Back to top button