ԿարևորՔաղաքական

Չեն լուծարվելու դատարանները, Սահմանադրությունը չի խախտվելու. նախարար

Անցումային արդարադատությունը չի հակասելու Հայաստանի սահմանադրությանն, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն՝ անդրադառնալով անցումային արդարադատության մարմիններ ձևավորելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

«Ես չափազանց կարևոր եմ համարում, որ մենք, մեր դատական համակարգի այսօրվա վիճակն արձանագրելով, առաջիկայում լուրջ քննարկում ունենանք և որոշում կայացնենք անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ, որովհետև անցումային արդարադատության մարմինները մեզ կարող են անհրաժեշտ լինել ոչ միայն այն պատճառով, որ մեր դատական համակարգի բազմաթիվ կոռումպացված դեմքեր շարունակում են տեղը չբերել ժողովրդական հեղափոխությանը, այլև այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ կան բազմաթիվ խնդիրներ. օրինակ՝ ապօրինի հարստացման մասին օրենքն ուժի մեջ է մտել 2017 թ. հունիսի 1-ից, երբ ֆորմալ առումով 2017-ի հունիսի 1-ից առաջ թալանվածը վերադարձնելու առումով կարող են բարդություններ ծագել: Բայց ուզում եմ ասել, որ հանկարծ դա չշփոթեք արտակարգ դատարանների հետ:

Անցումային արդարադատության մարմինները միջազգային քաղաքակիրթ հանրությանը հայտնի մարմիններ են, և այդպիսով շատ երկրներ անցել են այդ ճանապարհը, և միջազգային հանրությունը ողջունում է այդ պրակտիկան»:

Back to top button