Քաղաքական
Խուզարկություն` Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող տարածքներում խուզարկություն է կատարվել: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:
«Մարտի 1-ի գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում»,- հայտնեցին ՀՔԾ-ից՝ նշելով, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: