Հասարակություն

Լրացուցիչ 408 մլն՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպմանը

2018 թվականի հոկտեմբերի 7-12-ը Երևանում  անցկացվող ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի նախապատրաստման ու անցկացման համար հատկացվել է 1 միլիարդ 500 միլիոն դրամ:

Միջոցառումների ծրագրերում կատարվել են հստակեցումներ  և արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը նշեց, որ  դեռ անցյալ տարի է ասվել, որ հնարավոր է ավելանան աշխատանքներ և հավելյալ ծախսեր, ինչի արդյունքում կառավարությունը պահուստային ֆոնդից այսօր հատկացրել է  մոտ 400 միլիոն դրամ:

 

Հոկտեմբերի 7-12-ը Երևանում  կանցկացվի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են, գագաթաժողովի մասնակիցների կեցության հետ  պայմանագրերի կնքման  գործընթացներն են մեկնարկել, նշեց արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը:

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում վստահեցնում է, որ  հայաստանյան հյուրանոցները  բավարար են  նման ծավալի հյուրերի ընդունել:

«Ամեն ինչ արվում է կազմակերպիչ մարմնի և մյուս մարմինների կողմից, որպեսզի ոչ թե պատշաճ, այլ բարձր մակարդակով անցկացվեն միջոցառումները»:

Արդյո՞ք վստահ են, որ  գագաթաժողովը կանցկացվի բարձր մակարդակով, այսօր արտգործնախարարից հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այո՛, պարո՛ն վարչապետ, մենք ամբողջովին վստահ ենք, որ մեր բոլոր նախապատրաստական աշխատանքներում ապահովվում ենք պատշաճ և որակյալ անցկացումը»:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր հերթին նշեց, որ  ֆրանկոֆոնիայի շտաբի հետ կազմակերպական  աշխատանքները  համակարգելու նպատակով շաբաթական հանդիպումներ են ունենում: Վստահ է՝ միջոցառումը կանցկացվի բարձր մակարդակով:

«Ես համոզված եմ, որ բոլոր այն աշխատանքները, որոնք դրված են շտաբի առջև, կատարվելու են բարձր մակարդակով, և մենք ունենալու ենք աննախադեպ մի միջոցառում ՀՀ-ի համար, որտեղ ներկա են լինելու տասնյակ երկրների ղեկավարներ, և այդ ամենն իրականացնելու ենք  բարձր մակարդակով»:

Թեև աննախադեպ միջոցառում է նախատեսվում, սակայն ոստիկանության ուժերն ու միջոցները  բավարար են  հասարակական   կարգի անվտանգությունն ապահովվելու համար, իր հերթին վստահեցրեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Արդեն իսկ  կան հանձնարարականներ, որ այն հյուրանոցները, որոնք  ընդգրկված են  ցանկի մեջ, և դրանք  գրեթե բոլոր հյուրանոցներն են,  դրանց հարակից տարածքներում»:

Օդանավակայանը նույնպես պատրաստ է ամբողջ ծանրաբեռնվածությամբ պատշաճ սպասարկելու՝ կառավարության անդամներին  վստահեցրեց  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:

Back to top button