ԵՄ հրաժարվել է զինել սիրիացի ապստամբներին
Բրյուսելում անցկացված ԵՄ գագաթաժողովի ընթացքում ֆրանս-բրիտանական երկրների կողմից արված առաջարկը` դադարեցնել սիրիացի զինյալներին զենք մատակարարելու արգելքը, ԵՄ մայարաքաղաքում լուրջ դիմադրության «պատի» է հանդիպել: Մասնավորապես, Անգելա Մերկելը հայտարարել է, որ զենքի էմբարգոյի դադարեցումը «Սիրիայում կրակի տարածման պատճառ կհանդիսանա»:
Ուրբաթ օրը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Դեվիդ Քեմերոնը առաջարկել էին վերանայել սիրիացի զինյալներին զենքի տրամադրման արգելքի կայացրած որոշումը, հիմանավորել, որ Ասադի ռեժիմի դեմ պայքարում անհրաժեշտ է օգնել ընդդիմադիրներին: «Այն, որ երկու երկրներ փոխել են իրենց որոշումը զենքի էմբարգոյի կասեցման վերաբերյալ, դեռ չի նշանակում, որ ԵՄ մնացած անդամ երկրները պետք է հետևեն նրանց օրինակին»,-իր դիրքորոշումը Օլանդի և Քեմերոնի առաջարկի վերաբերյալ արտահայտել է Անգելա Մերկելը:
Ըստ The Guardian-ի, ԵՄ գագաթաժողովի մասնակիցները, ովքեր չեն իմացել Ֆրանսիայի և Մեծ Բրիատանիայի փոփոխված քաղաքական կուրսի մասին, տարակուսել են Քեմերոնի և Օլանադի առաջարկից, քանի որ Սիրիայի նկատմամբ զենքի էմբարգոյի մասին որոշումը կայացվել էր ընդամենը երկու շաբաթ առաջ: