Հասարակություն

«Քայլ դեպի տուն». բովանդակությունը փոխվել է, էությունը՝ ոչ. Սփյուռքի նախարար

Այսօր մեկնարկեց «Քայլ դեպի տուն» ծրագիրը: Այն տևելու է 14 օր: Կրթական ու ճանաչողական  բաղադրիչ ունեցող ծրագրի հյուրերին ընդունել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։ Ասել է, որ ծրագրի բովանդակությունը փոփոխվել է, սակայն էությունը՝ ոչ:

 

<<Քայլ դեպի տուն>> ծրագրի շրջանակներում Հունաստանից Հայաստան առաջին անգամ այցելած Ռաֆայել Կղմեսյանի համար այս ծրագրով  հայրենիք գալը կարևոր է: Նոր ընկերներ ձեռք բերելու, Հայաստանի գրավչություններին ծանոթանալու լավագույն տարբերակն է՝ ասում է:

Ռայել Հարությունյանը Հայաստան է ժամանել Օդեսայից: Առաջին տպավորությունները լավ են:  Մարդիկ,  հյուրընկալությունը լավն էր՝ ասում է:  Հայաստանում մշտական բնակվելու հարցին այսպես է պատասխանում:

Իսկ Վրաստանից ժամանած Մարիա Գաբրիելյանն  արդեն հասցրել է ծանոթանալ իրեն հյուրընկալող ընտանիքի հետ: Գոհ է,  հյուրասեր ու  հետաքրքիր ընտանիք է, ասում է:

Հայաստանում 14 օր  հյուրընկալվող  սփյուռքահայ մոտ 500 երիտասարդներին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը կոչ է անում տարբեր պատմամշակութային  վայրեր այցելելուն զուգահեռ շփվել նաև քաղաքացիների հետ՝ տեսնելու համար որքան դրական էներգետիկա է  կուտակվել թավշյա հեղափոխությունից հետո:

Ծրագրի  կազմակերպիչները փորձելու են  ամեն ինչ անել, որ երիտասարդների ակնկալիքներն արդարացնեն: Վստահ է՝ ծրագրի արդյունքում Հայաստան վերադառնալու ցանկացողների թիվն ավելանալու է:  «Դուք այստեղ հյուրեր  չեք, դուք այստեղ տանտիրոջ կարգավիճակում եք»,- ասում է նախարարը:

Back to top button