Հասարակություն

Տրանսպորտի նախարարը մեկնում է Վերին Լարս

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մեկնում է Վերին Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով՝ հայտնել են նախարարությունից:

Ավելի վաղ նախարարի տեղակալ Արմեն Փամբուկչյանը իր ֆեսյբուքյան էջում գրառում էր կատարել այն մասին, որ հայկական բեռնատարները օգոստոսի 5-ից արգելափակված են Լարսի անցակետում: Այս գիշեր թողունակությունն արագացել է, սակայն մեքենաների հերթը կիլոմետրերի է հասնում:

Back to top button