Հայաստանում առաջին անգամ կնշվի ընկերների միջազգային օրը
Աշխարհի տարբեր երկրներում հուլիսի 30-ը նշվում է որպես «Ընկերների օր»: Միջերկրածովյան տարածաշրջանի եվրոպական երկրներում և Լատինական Ամերիկայում այս օրը նշվում է տոնախմբություններով, ընկերական հավաքույթներով, գինով և ուրախությամբ: 2011թ. Միավորված Ազգերի Կազմակերպությունը հուլիսի 30-ը հայտարարեց որպես «Ընկերների միջագային օր»:
(ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի A/RES/65/275 բանաձևի համաձայն այս օրը սահմանված է որպես միասնականության խթանման և ընկերության օր, որը կօգնի աշխարհը դարձնել ավելի լավը):
Այս տարի առաջին անգամ այն կտոնվի նաև Հայաստանում:
Էռնեկյան ընկերությունների խումբը և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը նախաձեռնել են «Ընկերների օրը Հայաստանում» ծրագիրը, որի նպատակն է ևս մի նոր, հրաշալի և ուրախ տոն ավելացնել Հայաստանի օրացույցում: «Ընկերությունը» չի ճանաչում սեռ, տարիք, սոցիալական դիրք կամ որևէ այլ տարբերություն, որը կարող է գոյություն ունենալ նույն համայնքի անդամների միջև: Այն ԲՈԼՈՐԻ համար է և հիմնված է ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ սկզբունքի վրա:
Հայաստանում արդեն սկսվել են ներգրավված ընկերությունների կազմակերպած միջոցառումները:
Այս տարի կնշենք այս ուրախ տոնը և կպատրաստվենք այն եկող տարի ավելի մեծ ընկերական շրջապատում, ավելի ուրախ տոնելուն:
Դու ևս կարող ես միանալ:
Շուտով տոնին կմիանան բոլորը:
Էռնեկյան ընկերությունների խումբ Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատ