ԿարևորՀասարակություն

Տանկային բիաթլոն. հայերն առաջինն են

Ռուսաստանում հուլիսի 28-ին մեկնարկել են Միջազգային բանակային խաղերը։

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Տանկային բիաթլոնում ՀՀ Ժամկետային զինծառայողներն իրենց ելույթը խմբում առաջին տեղով են ավարտել։

«Ժամկետային զինծառայողներ Արման Առուստամյան, Լևոն Հովհաննիսյանը, Զոհրաբ Զոհրաբյանը ելույթն առաջին տեղով ավարտել են իրենց խմբում՝ խոցելով ամենաշատ թիրախները՝ հնարավոր 5-ից 5-ը։ Մեր տղաներն առաջին անհատական մրցավազքում զբաղեցրել են առաջին տեղը` հետևում թողնելով Ղրղըզստանի, Վիետնամի և Միանմայի տանկային թիմերին»,-գրել է ՊՆ մամուլի խոսնակը:

Back to top button