Հասարակություն

Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

Հուլիսի 27-ին, ժամը 08:10-ի դրությամբ փրկարարները վերսկսել են Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից  10 մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է «Սանիթեք» ՍՊԸ-ի 10 ջրատար: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Back to top button