ԿարևորՔաղաքական

Ընրտությունից առաջ պե՞տք է հրապարակել կաբինետի կազմը, թե՞ ոչ

Այսօր հերթական նիստն է հրավիրել Ընտրական օրենսգրքի բարեփոխմամբ զբաղվող խորհրդարանական հանձնաժողովը:

Կառավարությունում նույն նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամները նիստին չեն մասնակցել:  Իսկ խորհրդարանական հանձնաժողովն այսօր  հասել է ամենակարևոր հանգրվանին. փորձել է մեկտեղել  4 խմբակցությունների կողմից մինչ այժմ ներկայացված առաջարկները և հասկանալ յուրաքանչյուրի շուրջ  փոխհամաձայնության հնարավորությունը:

Միչև առաջարկների ամփոփումը խորհրդարանականները մեկ առանձին հարց են քննարկել՝ կուսակցությունները պե՞տք է հրապարակեն իրենց կառավարությունների կազմերը, թե՞ ոչ:

Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն առաջարկում է Ընտրական օրենսքրքում ամարգրել դրույթ, համաձայն որի՝ ընտրություններին մասնակցող  յուրաքանչյուր կուսակացություն պետք  է ներկայացնի իր կաբիներտը, կառավարության այն կազմն ու կառուցվածքը, որոնցով հանդես է գալու  մեծամասնություն ստանալիս:

«Բոլոր կուսակցությունները, հատկապես  ազդեցիկ քաղաքական դերակատարման հավակնող ուժերը պետք է ներկայացնեն իրենց վարչապետի, փոխվարչապետերի,  նախարարների անունները, որոնց միջոցով, կարողություններով իրականացնելու են  հանրության առջև ստանձնած պարտավորությունները»:

Խոսրով Հարությունյանն ասում է՝ սա համակարգաստեղծ առաջակ է, կնպաստի, որ քաղաքական համակարգը  դառնա ավելի կանխատեսելի ու որակյալ, իսկ քաղաքական ուժերն՝ ավելի պատասխանատու: Իսկ նախընտրական շրջանում ավելի առարկայական ու  բովանդակային  բանավեճեր կազմակերպելու հնարավորության կտա:

Ասենք առողջապահության ոլորտի հարցերը քննարկելիս բանավեճի մեջ կմտնեն ապագա առողջապահության նախարարները, տնտեսության խնդիրները քննարկելիս՝ էկոնմիկայի նախարարները և այլն: Հակառակ դեպքում ընտրողին մնում է գուշակել, թե իշախանության գալով ով ինչ պաշտոն է ստանալու:

«Այսինքն կառավարությունը ձևավորվում է ոչ թե քաղաքական մեծամասնության հավանությամբ, այլ նրա կազմից»:

Արդյո՞ք առաջարկը ծնվել է ընթացիկ իրավիճակում: Խոսրով Հարությունյանն ասում է՝  մշտապես է  եղել  այն կարծիքին, որ կուսկացությունը պետք է նախընտրական շրջանում հրապարակի իր կաբինետի կազմը: Այս պարզաբանումն անում է  ի պատասխան Սերգեյ Բագրատյանի մտավախության:

«Հնարավո՞ր է,  որ մտավախություն ունեք, որ այսօրվա իրողություններում կան քաղաքական ուժեր, որոնք կաբինետի կազմ չներկայացնելու պարագայում առավելություն կունենան ՀՀԿ-ի նկատմամբ: Այս առաջարկով ցանկանում եք չեզոքացնե՞լ այդ առավելությունը»:

Գաղափարն ընդհանուր առմամբ հավանելով՝ պատգամավորները Խոսրով Հարությունյանի պես  լավատես չեն:  Դաշնակցությունից  Սպարտակ Սեյրանյանն, օրինակ,  համոզված է, որ օրենքի պահանջով կամ պարտադիր նորմերով քաղաքական համակարգը  որակյալ չի դառնում, իսկ որպեսզի նախընտրական  բանավեճը կայանա, շատ ավելին  է անհրաժեշտ, քան նախարարի թեկնածու ունենալը:

«Մի թեկնածուն ասում է՝ դառնում եմ նախարար ու բոլոր վիրահատությունները դառնում են անվճար: Մյուսը բնականաբար հասկանում է դա հնարավոր չէ:  Հանրային ընկալման տեսակետից առաջինը լինում է  շատ լավ պոտենցիալ նախարը, մյուսը չուզող ու վատ նախարար»:

Մի թեգնահատեք հասարակությանը՝ Դավիթ Հարությունյանի հորդորն է: Նա չի ժխտում, որ ամենուր քաղաքականությունն ուղեկցվում է շոուով, բայց կարծում է, որ Խոսրով Հարությունյանի առաջարկն ընդունելու դեպքում շոուն ավելի մասնագիտական կդառնա: Համոզված է՝ հասարակությունը կարող  է ճիշտ կողմնորոշվել:

«Շատ դժար է մասնագետի առջև կանգնեցնել շոումենի, որը կարող է  հանրության աչքում մեծ տպավորություն գործել, անգամ եթե ասի կենսաթոշակները 10  անգամ կավելացնեմ: Նրա առջև մի ոլորտի գիտակ կանգնեցրեք և 10 րոպեի ընթացքում շոումենի փետուրները չեն մնա: Իրականում մենք թերագնահտում ենք մեր հասարակությանը: Մեր հասարակությունն ունակ է հասկանալ՝ ում ասածի հետևում է միտք, իսկ ում ասածի հետևում՝ օդ»:

Դավիթ Հարությունյանը ոչ թե կոշտ, այլ փափուկ միջամտության կողմնակից է: Առաջարկում է  պարտադիր չդարձնել պահանջը, այլ միայն ամրագրել, որ կուսակցությունները կարող են ներկայացնել  իրենց կառավարությունների  կազմերը, իսկ այդ դեպքում ԿԸՀ-ն պարտավոր է դրանք հրապարակել: Ասում է՝ ճիշտ նույն մոտեցումն է ընկած նաև  նախընտրական ծրագրերի հարցում:

Առաջարկը նոր էր ու խորհրդարանական մյուս երեք ուժերը պատրաստ չէին դիրքորոշում հայտնել: Ասեցին՝ իրենց մոտեցումները կհրապարակեն հաջորդ նիստին: Իսկ այսօր գործընթացը մեկ քայլով էլ առաջ տարան: Մեկ ընդհանուր փաստաթղթում  ի մի բերեցին  բոլորi առաջարկները` դրանք դասակարգելով  երեք խմբի մեջ՝ կա կոնսենսուս, հնարավոր է ձեռք բերվի և  հնրավոր չէ:

Բուռն բանավեճ ծավալվեց Դաշնակցութան այն առաջարկի շուրջ, ըստ որի ընտրություններից առաջ ողջամիտ ժամկետներում պետք է դադարեցնել բարեգործական կազմակերությունների գործունեությունը և  բացառել այն կուսակցությունների կամ դաշինքների մասնակցությունը ընտրություններին, որոնց անվանումները համընկնում են բարեգործական կազմակերպությունների անվան հետ: Առաջարկը խառնեց կուսակցությունների անցյալն ու ապագան:

Պատգամավորներն իրնեց առաջարկները կուղարկեն կառավարություն ու կսպասեն գործադիրի արձագանքին: Մինչ այդ մի նիստ էլ կհրավիեն՝ լսելու արտախորհրդարանական ուժերի առաջարկները:

Back to top button