ԿարևորՔաղաքական

Պատրաստ ենք ցանկացած զարգացումների. ԱՀ ՊԲ հրամանարատ

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Ադրբեջանա-արցախյան զիված ուժերի շփման գծում իրավիճակը կայուն հանգիստ է, բայց Արցախի պաշտպանության բանակի հրմանատարը չի բացառում ցանկացած լոկալ դեպքի լայնամասշտաբի վերածվելու հավանականությունը, ինչը ուղղորդիչ է ինչպես առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելիս, այնպես էլ  ռազմավարություն մշակելու ընթացքում:

Այսօր Լեւոն Մնացականյանը լրագրողների հետ ամփոփել է բանակային առաջին կիսամյակը:

 

Արցախի պաշտպանության բանակի հրամանատարությունն ուշիուշով հետեւում է թե՛ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հռետորաբանությանը, թե՛  հակառակորդի կողմից  շփման գծում իրականացվող քայլերին:

Խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու բացայատ կոչեր են եղել, մարտից տարբեր կուտակումներ կան շփման գծում, տարբեր տեսակի զորավարժություններ են անցակացվել: Դրանք վերահսկվել են ՊԲ կողմից, արվել են համապատասխան եզրակացություններ:

Աննկատ չեն անցել նաեւ հակառակորդի հետախուզական քայլերը՝ թե՛ օդում, թե՛ ցամաքում:

Լեւոն Մնացականյանն ընդգծում է. առաջին անգամ օգտագործվել է նաեւ մարտական օդուժ:  Բայց եւ դրան զուգահեռ նվազել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, հիմա կրակոցները միայն հրազենից են:

Սա, սակայն, պաշտպանության բանակի համար ոչ թե հանգստանալու, այլ ավելի զգոն լինելու ազդակ է. ցանկացած լոկալ դեպք հղի է լայնամասշտաբի վերածվելու վտանգով:

Լեւոն Մնացականյանն ասում է, որ բոլոր զարգացումներին պատրաստ են եւ հաշվարկները կատարվում են լայնամասշտաբ գործողության նկատառումով:

Մանրամասնելով՝ նախարարը նաեւ նշեց, որ հնարավոր ագրեսիայի դեպքում կթիրախավորվեն Ադրբեջրանի ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական օբյեկտները:

Խոսքը՝ Մինգեչավուրի ՀԷԿ-ի մասին էր: Նշելով որ առայժմ դրա անհրաժեշտությունը չկա, պաշտպանության բանակի հրամանատարը շեշտեց, որ հարկ եղած դեպքում չեն վարանի:

Մարտական հերթապահությանը զուգահեռ անցած կիսամյակում պաշտպանության բանակը սպառազինության արդիականացման ուղղությամբ է աշխատել, առաջնագիծն է ամրապնդվել, տեսադիտարկման եւ խորքային հետախուզության հնարավորություններն են ավելացել, ինժիներական աշխատանքներ են տարվել:

Բանակի վրա Արցախում ընթացող ներքաղաքական գործընթացներն ազդում են, բանակը չի կարող կտրված լինել հասարակությունից, բայց եւ այն դրանց   մասնակից չէ. զինվորակակները քաղաքական գործընթացներին մասնակցելու սահմանփակում ունեն՝ ամրագրված սահմանդրությանբ եւ օրենքներով՝ հիշեցրեց նախարարը, բացահայտելով, որ քարոզչության դեպքեր արձանագրվել են.   հրավիրված ռազմական խորհրդի նիստում նախարարի կողմից զինվորականները զգուշացրվեն են՝ ձեռնպահ մնալ քաղաքական գործունեությամբ զբաղվելուց, հակառակ դեպքում կնշանակվի ծառայողական քննություն՝ համարժեք գնահատկաններով:

Լեւոն Մնացականյանը հերքեց՝ սխալ է տեղեկությունը, թե Մանվել Գիրգորյանի  ավտոպարկում պաշտպանության բանակին նվիրաբերված մեքենաներ են հայտնվել: ՊԲ ստացած բոլոր մեքենաները այսօր էլ գտնվում են ՊԲ հաշվեկշռում:

Հայաստանի վարչապետի եւ պաշտպանության նախարարի զավակների Արցախում ծառայելու վերաբերյալ հարցը առիթ էր, որ նախարարը խոսի արցախցի պաշտոնյաների զավակների ծառայության մասին:

Ծառայել է ԱՀ նախագահի որդին, իր զավակը, ԱԱԾ նախկին տնօրենի զավակը, այժմ ծառայության մեջ են ՊԲ հրամանատարի տեղակալի որդին, առաջին բանակային կորպուսի հրմանատարի զավակը, Արցախի դատախազի որդին եւ այլն:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի եւ Դավիթ Տոնոյանի որդիների ծառայությանը, ապա  Արցախի պաշտպանության նախարարը լրագրողներին հորդորեց թողնել, որ տղաները հանգիստ ծառայեն՝ հուշելով, իրենց հրապարակումներով նրանք կարող  են վտանգել նաեւ նրանց ու զինակիցների անվտանգությունը. մարտական խնդրի կատարմանը տղաները կանցնեն իրենց ստորաբաժանումների կազմում:

Back to top button