ԿարևորՔաղաքական

Կայացել է Փաշինյան-Մոգերինի հանդիպումը

Քիչ առաջ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող ՀՀ վարչապետը Ֆեդերիկա Մոգերինիի հետ քննարկել է Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները՝ կարեւորելով ԵՄ-Հայաստան երկկողմ հարաբերությունների առաջընթացը, այդ ուղղությամբ Հայաստանի նոր կառավարության արդեն ձեռնարկած կոնկրետ գործողությունները:

Մոգերերինին հաստատել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել բարեփոխումներին՝ տեխնիկական եւ ֆինանսական օգնություն տրամադրելով։ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը կարեւորել է ՀՀ իշխանությունների իրականացրած կոռուպցիայի դեմ պայքարը եւ ՀՀ արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները։

ԵՄ-ն պատրաստակամ է արտահերթ ընտրությունների կազմակերպման եւ մոնիտորինգի համար օժանդակություն ցուցաբերել, որը կանցկացվի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկություններին համապատասխան, նշել է Մոգերինին։

Նա հաստատել է Եվրամիության աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում․ այս համատեքստում կարեւորելով՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կողմերի առանց նախապայմանների բանակցությունների լիարժեք մասնակցությունը:

Back to top button