

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Սահմանադրական դատարանը մերժեց նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիամ Ղուկասյանի՝ փետրվարի 18- ին կայացած նախագահի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները եւ ուժի մեջ թողեց ԿԸՀ փետրվարի 25- ի որոշումը։
Այդ որոշմամբ ՀՀ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը։
Դատարանը նաեւ անվավեր է ճանաչել 17/05 ընտրատեղամասում ընտրությունների արդյունքները եւ այստեղ արձանագրված խախտումներն ուղարկել դատախազություն։
ՍԴ որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Ժամը 18։00- ի հիմնական թողարկումից հատված