Մշակույթ

Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք


«Համագործակցության մշակութային մայրա­քաղաքներ» միջպե­տա­կան ծրագրի կանոնակարգով, Հայաստանը 2016 թվականի դեկ­տեմբերին ԱՊՀ գործադիր կոմիտեին առաջարկություն էր ներկայացրել՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքը 2018 թվա­կանի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ:

Հայկական կողմի առաջարկությունը հաստատվեց  2017-ի հոկտեմբերի 11-ին՝ Սոչիում կայացած ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների նիստում:

Հուլիսի 7-ին Գորիսում տրվեց «Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների մեկնարկը:  Մշակութային մայրաքաղաքի տիտղոսը Գորիսին հանձնելու պաշտոնական արարողությանն ու մշակութային ամենատարբեր միջոցառումներին մասնակցելու նպատակով Գորիս էր ժամանել ԱՊՀ մասնակից երկրների 150 հոգանոց պատվիրակությունը:

Նրանց թվում է նաև ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի վարչության համանախագահ, ՌԴ Նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայլ Շվիդկոյը:

Արցախ-Սյունիք մայրուղու վրա, ժայռերի քաղաքը խորհրդանշող «Զանգեր» հուշարձանի բացմամբ հուլիսի 7-ին  ազդարավեց «Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի մեկնարկը։ Հուշարձանի հեղինակ Սևադա Զաքարյանի խոսքով, Իշխանասարի փեշերից բերված քարերով կառուցված այս հուշարձանը Գորիսի, նրա բնապատկերների օրգանական շարունակությունն է:

Առաջին օրվա միջոցառումների ցանկում նաև «Արթ Էքսպո» («Art Expo»)՝ ժամանակակից արվեստի, արհեստագործության և ձեռարվեստի ցուցադրություն-տոնավաճառն էր․ Գորիսի՝ Գրիգոր Տաթևացու անունը կրող հրապարակում տեղադրված շուրջ 20 տաղավարներում իրենց մշակութային «արտադրանքով» ներկայացան Հայաստանի մարզերն ու միջոցառմանը մասնակցող ԱՊՀ մի շարք երկրներ։

«Շատ ուրախ եմ, որ հենց Գորիսն է հռչակվել ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, քանի որ սա հնարավորություն է ներկայացնելու Գորիսի հիանալի ճարտարապետությունը, մշակույթը, բնապատկերները»,- Ակսել Բակունցի տուն-թանգարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում նշեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը.

«Չափազանց կարևոր է, որ նման միջոցառումներ անցկացվեն ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում, քանի որ դա նպաստում է համայնքների համաչափ զարգացմանն ու մշակութային կյանքի ակտիվացմանը։ Այս ծրագրի կարևորագույն նպատակներից մեկն էլ արժեքների փոխանակումն է մշակութային հարթակում, ինչի հնարավորությունն այս երկու օրեին կունենան ԱՊՀ ութ երկրից Հայաստան ժամանած շուրջ 15օ պատվիրակները»:

Մշակութային մայրաքաղաքի տիտղոսը Գորիսին հանձնելու պաշտոնական արարողությանն ու մշակութային ամենատարբեր միջոցառումներին մասնակցելու նպատակով Գորիս էր ժամանել ԱՊՀ մասնակից երկրների 150 հոգանոց պատվիրակությունը: Նրանց թվում է նաև ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի վարչության համանախագահ, ՌԴ Նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայլ Շվիդկոյը.

«ԱՊՀ մշակութային մայրաքաղաք են դառնում այն քաղաքները, որոնք մշակութային խորհադանիշ են հանդիսանում։ Այդպիսն է Գորիսը, այն խորհրդանշական քաղաք է, Հայաստանի խորհրդանիշներից մեկը։ Ես հույս ունեմ, որ տարին Գորիսի համար կլինի կարևոր ու արդյունավետ, և ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի տիտղոսն այս հրաշալի քաղաքի կյանքում դրական նոր փոփոխություններ կբերի»:

«Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում հուլիսի 7-ին տեղի ունեցավ Սերո Խանզադյանի տուն-թանգարանի, ինչպես նաև թանգարանի տարածքում գտնվողով գրադարան-սրճարանի բացումը: Տոնական միջոցառումների ցանկում երեկ Գորիսի՝ ավանդական ու Հին Գորիսում կազմակերպված ձեռագործության փառատոններն էին։ Նույն օրը տեղի ունեցավ նաև Սեն Հովհաննիսյանի «Հին և նոր Գորիս» ․ երկլեզու (անգլերեն և ռուսերեն) աշխատության շնորհանդեսը:

Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում տոնական միջոցառումների ցանկը երեկ եզրափակեց էստրադային-ջազային համերգը՝ նվիրված Կոնստանտին Օրբելյանի 9օ-ամյակին։
ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Գորիսում մինչև տարեվերջ կիրականացվեն մշակութային տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ քանդակի սիմպոզիում: ԱՊՀ երկրների քանդակագործները ժայռերի քաղաքում կաշխատեն շուրջ մեկ ամիս, իսկ ստեղծած աշխատանքները կնվիրեն Գորիսին:

Back to top button