Կյանքի 77-րդ տարում մահացել է հայտնի գրող, երգիծաբան, բանաստեղծ ու հրապարակախոս Արամայիս Սահակյանը: Ըստ eMedia.am աղբյուրների՝ Արամայիս Սահակյանը մահացել է Երևանի 8-րդ հիվանդանոցում: Նրա գրքերն են «Աստղիկներ» (1958), «Սիրո հասակ» (1959), «Մենք միասին ենք» (1964), «Ապրել և սիրել» (1968թ. այս գրքի համար ստացել է ՀԼԿԵՄ մրցանակ 1970 թվականին), «Երջանիկ եղեք» (1972), «Ես սիրում եմ ձեզ» (1975) և այլն: Դարձել է համամիութենական երաժշտական մրցույթի դափնեկիր՝ երգերի տեքստերի համար։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ՍՍՀՄ և արտասահմանյան բազմաթիվ լեզուներով։ ԽՍՀՄ փլուզումից հետո Ա․ Սահակյանը շարունակել է հրատարակել իր «Ոզնի» հանդեսը, նաև աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում։ Ընտրվել է անկախ Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր։
Նմանատիպ հոդված
Լիբանանում պայթյունների համար օգտագործված փեյջերները մեր երկրում չեն արտադրվել․ էկոնոմիկայի նախարար
20 Սեպտեմբերի, 2024, 11:09
ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամ աջակցությունը
20 Սեպտեմբերի, 2024, 10:28
Ջրհեղեղները շարունակում են ավերել եվրոպական բնակավայրերը․ Իտալիայի հյուսիսում մոտ հազար մարդ է տարհանվել
20 Սեպտեմբերի, 2024, 09:20
Կարդացեք նաև
Close
-
Նորք-Մարաշ վարչական շրջանը Կենտրոնին կապող այլընտրանքային նոր ճանապարհ կունենա. Ավինյան19 Սեպտեմբերի, 2024, 23:38