ԿարևորՀասարակություն

Հոգեբան.«Ռազմական հոգեբանների առկայությունը բանակում իսկապես անհրաժեշտություն է»

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Զինված ուժերում սպա-հոգեբաբանների ինստիտուտի ներդրման կարևորության մասին է այսօր խոսել հոգեբան Կարինե Նալչաջյանը: Արդյոք կա նման անհրաժեշտություն, ըստ հոգեբանի քաղաքակիրթ աշխարհն արդեն վաղուց այս հարցը չի վիճարկում: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ռազմական հոգեբանների առկայությունը բանակում իսկապես անհրաժեշտություն է, այնպես որ մեզանում ևս ժամանակն է առավել լուրջ ուշադրություն դարձնել այս հարցին:

Հոգեբանության բաժիններ ունեն մեր երկրի պետական ու մասնավոր գրեթե բոլոր բուհերը, բայց ռազմական հոգեբեններ, որպես այդպիսին, պատրաստում է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը, որի ռազամական հոգեբանության ամբիոնի շրջանավարտները հիմնականում աղջիկներ են: Թե նրանցից քանիսն են հետագայում աշխատում իրենց մասնագիտությամբ, ամենևին էլ դժվար չէ պարզել: Հոգեբան Կարինե Նալչաջյանը գոնե բանակում աշխատող որևէ կին հոգեբանի չի ճանաչում: «Հայ հասարակությունը դեռևս պատրաստ չէ բանակում կնոջ առկայությանը: Առավել մեծ ուշադրություն պետք է դարձնել տղամարդ, այն էլ զինվորական կրթություն ստացած հոգեբանների ներգրավվածությանը»,-ասում է մասնագետը:

Հայկական որոշ զորամասերում արդեն կան սպա-հոգեբաններ, ովքեր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտներ են, սակայն, ըստ հոգեբանի, նրանք ունեն շարունակական վերապատրաստաման կարիք: ԶՈՒ-ում սպա-հոգեբանների ինստիտուտի կայացման առումով սա անհրաժեշտ պայման է: «Հոգեբանական լուրջ խնդիրներ են ունենում նաև սպաները, ովքեր գիշեր-ցերեկ զորամասում են, աձնական կյանք գրեթե չունեն: Նրանք իսկապես հերոսական աշխատանք են կատարում, որը պետք է նկատել ու գնահատել: Սպաններին պետք է քննադատել, եթե կա դրա անհրաժեշտությունը, բայց առանց ոչնչացնելու: Նրանք ևս հոգեբանական հենարանի կրիք ունեն»,-ասում է Կարինե Նալչաջյանը` մեկ անգամ ևս ընդգծելով հոգեբանի աշխատանքի անհրաժեշտությունը բանակում: «Եթե պետությունն ամբողջությամբ գիտակցի սպա-հոգեբանների ինստիտուտի կայացաման կարևորությունն ու համապատասխան միջոցներ ուղղի դրա զարգացման համար, ավելի շատ հոգեբաններ աշխատանք կփնտրեն զորամասերում»,-համոզված է Կարինե Նալչաջյանը:

Back to top button