Ընտրության առաջին օրն ավարտվեց. Հռոմն այսօր պապ չընտրեց


Ընտրության առաջին օրն ավարտվեց. Հռոմն այսօր պապ չընտրեց: Վատիկանի ժամանակով ժամը 19.00 սկսված կարդինալների կոնկալավն այսօր նոր պապ չընտրեց. դրա մասին վկայում է սեւ ծուխը, որը դուրս հորդաց Սիքստինյան կապելայի ծխատար խողովակից: Փաստորեն առաջին փուլում 115 կարդինալները միասնաբար չքվեարկեցին: Վաղը առավոտյան կոնկլավը նորից կհավաքվի հաջորդ քվեարկությունն անցկացնելու համար: Վատիկանն այսուհետ օրական չորս քվեարկություն կանցկացնի՝ ժամը 14.00-ին եւ գիշերը ժամը 02.00-ին, այնքան ժամանակ մինչեւ հավակնորդ կարդինալներից մեկը ստանա 115 ձայներից անհրաժեշտ 77–ը:
Նշենք, որ քվեների հաշվարկից հետո, ավանդույթի համաձայն, քվեարթերթիկներն այրվում են: Եթե թեկնածուներից մեկը հավաքի անհրաժեշտ քանակի ձայներ (առնվազն 2/3 գումարած մեկ ձայն), կրակին հատուկ ներկ կավելացվի և Սիքստինյան կապելայից բարձրացող ծուխը սպիտակ գույն կստանա:
Հիշեցնենք որ, Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը հրաժարվել է հոգևոր առաջնորդի իր կարգավիճակից փետրվարի 28-ին: Իսկ նախքան այդ` փետրավարի 11-ին. նա հայտարարել էր գահից վաղաժամ հեռանալու մասին: Բենեդիկտոս 16-րդը Կաթոլիկ եկեղեցին գլխավորել էր 2005 թ-ից: Նա դարձել էր 256-րդ Հռոմի պապը: