Հասարակություն
Սիրիահայերի համար թաղամասեր կկառուցվեն


Մասիսում, Աշտարակում և Վաղարշապատում սիրիահայերի համար թաղամասեր կկառուցվեն։ Այս քաղաքների ղեկավարների հետ արդեն նախնական պայմանավորվածությունները կայացել են, ասել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայաստանի բուհերում սովորող սիրիահայ ուսանողների խորհրդի անդամների հետ այսօրվա հանդիպման ժամանակ։
Այս պահին քննարկվում է ֆինանսական միջոցներ գտնելու խնդիրը: Հայտնի են առաջին հովանավորները: Նոր բնակարանների կառուցման հարցում ծախսերի մի մասը հոգալու են հենց սիրիահայ շահառուները: