ԿարևորՀասարակություն

Այսօր Դուշման Վարդանի ծննդյան օրն է

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Մարտի 9-ը արցախյան ազատամարտի նվիրյալ հերոս Դուշման Վարդանի ծննդյան օրն է։ Նա զոհվեց 92-ի հուլիսին`ականի պայթյունից, Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մատույցներում։ Դասակի հրամանատար Վարդան Ստեփանյանը ծնվել էր 1966 թվականին Երևանում։ Ավարտել էր Հովհ. Թումանյանի անվան դպրոցը։ Ծառայել էր Աֆղանստանում, 1985 թվականին ընդունվել էր ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, որն այդպես էլ ավարտել չհասցրեց։

Ասում են, որ հայերնիքները վեր են հառնում հզոր շիրիմներից։ 92-ի հուլիսին հայոց մայր հողն իր գիրկն առավ ու հարստացավ ազնվական ու ըմբոստ իր զավակներից ևս մեկի շիրիմով։ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանող Վարդան Ստեփանյանն առաջիններից էր, ով 88-ի ազգային զարթոնքի շրջանում հավատաց արդարության ու ճշմարտության վերածնությանը։ աֆղանական պատերազմի բովով անցած կամավորակակն առանց երկմտելու նետվեց արցախյան պատերազմի գիրկը։ Մասնակցեց Շահումյանի, Ասկերանի շրջանների ինքնապարշտպանական կռիվներին, Կրկժանի, Մալիբեյլիի, Խոջալուի, Շուշիի, Բերդաձորի, Լաչինի ազատագրմանը։ «Նա բառցառիկ հրամանատար էր, կարողանում էր ճիշտ գնահատել իրավիճակը, թշնամու ուժերը, սեփական ուժերը։ Գիտեր մարտական ոգի բարձրարցենլ, հաղթական մարտի առաջնորդել ու հաղթել»,-պատմում է նրա մարտական ընկերը՝ Իգոր Սարգսյանը:

23 Բայց պատերազմն անողոք է և սիրում է խլել նվիրյալների կյանքը։ 17 տարեկան պատանի էր Մկրտիչ Տոնոյանը, երբ առաջին անգամ հանդիպեց Վարդան Ստեփանյանին, երբ մի խումբ տղաներով դիմել էին աղվանական ջոկատի հրամանատարին իրենց հետ ռազմամարզական վարժանքներ անցկացնել։ «Հենց առաջին հայացքից սիրեցինք Վարդանին»,-պատմում է Մկրտիչը:

«Վարդանը սովորեցնում էր՝ ինչպես անել, որպեսզի պատերազմում մարդ սպանելով հետագայում մարդասպան չդառնանք, բացատրում էր ՝ ինչ է պատերազմը, ինչու է ինքը Արցախում, ինչու էր ժամանակաին կամավոր հայտնվել Աֆղանստանում։ Բոլոր հարցերի պատսխանները նույնն էր՝ հայրենիքը։ Վարդանը հավատում էր, որ պաշտպանելով Խորհրդային հայրենիքը, պաշտպանել էր Հայսատանը։ Համոզված էր՝ եթե չպաշտպանես քո հողը , գնչուների նման թափառական կդառնաս, մի օր կձուլվես ու կանհետանաս»,-հիշում ու պատմում են Վարդանի մարտական ընկերները։

Back to top button