Հասարակություն

Գարեգին Բ կաթողիկոսի շնորհավորական մաղթանքը

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ու  շնորհավորանքն ենք բերում մեծազնիվ տիկնանց և օրիորդներին` Մարտի 8-ի տոնական առիթով:

Ուրախություն է ամենքիս համար այսօր մեծարել մեր սիրելի մայրերին, քույրերին ու դուստրերին և գնահատել մեր հայրենական, ազգային ու հոգևոր կյանքում նրանց նվիրյալ ջանքերը, որոնք արդյունավորված են բազում ձեռքբերումներով:

Տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի և բոլոր ասպարեզներում իրենց ավանդով, նախանձախնդրությամբ, խնամքով ու հոգածությամբ կանայք շարունակ հաստատում են սուրբգրային խոսքը, թե բարի և իմաստուն կնոջ շնորհը առավել է, քան ոսկին:

Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ  Իր հանապազ օրհնության ներքո պահի ու պահպանի բոլոր կանանց և օրիորդաց` զորացնելով հավատքով, շնորհազարդելով հոգևոր առաքինություններով և պարգևելով ընտանեկան խաղաղ ու ապահով կյանք, աննվազ երջանկություն ու նորանոր հաջողություններ:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սերը և Սուրբ Հո•ու հաղորդությունը ձեզ հետ լինեն այժմ և հավիտյան»,- ասված է հայրապետական մաղթանքում։

 

Back to top button