Քաղաքական
Կարեւորը ոչ թե ձեւաչափը, այլ կամքն է, ասում է ԱՄՆ դեսպանը
ԱՄՆ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պատրաստ է շարունակել ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեպսան Ռիչարդ Մորնինգսթարը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին։
«Գիտեմ, որ Մինսկի խմբի շրջանակներում գործընթացից հուսախաբություն կա, սակայն ինքս էլ հարց եմ տալիս, արդյո՞ք բանակցություններում այդքան կարեւոր է ձեւաչափը։ Իրականում կարեւորը կողմերի մոտ վերջնական կարգավորման հասնելու քաղաքական կամքն է։ Ցանկացած վիճակում պետք է ցուցաբերվի կառուցողական վերաբերմունք շատ բարդ հարցերում»,- դիվանագետի խոսքերն է մեջբերում «Ռեգնումը։