Կանխվել է ինքնասպանության երկու փորձ
Այսօր ժամը 11.50-ին Փրկարար ծառայություն տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի 15-րդ թաղամասի թիվ 13 շենքի 1-ին բնակարանի բնակիչը ցանկանում է ինքնասպան լինել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 12.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ ոտիկանության աշխատակիցների կողմից կանխվել է Մազմանյան փողոցի թիվ 2 շենքի 1-ին բնակարանի բնակչի ինքնասպանության փորձը. փրկարարների օգնության անհրաժեշտություն չկա, հայնում են ԱԻՆ- ից։
Եվս մեկ ինքնասպանության փորձ կանխվել է Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 3 շենքի 46-րդ բնակարանում։ Ժամը 11.06-ին քաղաքացի Վարդանյանից ահազանգ է ստացվել, որ ինքը ցանկանում է ինքնասպանություն գործել: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Ժամը 12.23-ին ոստիկանության աշխատակիցների կողմից կանխվել է 1979 թ. ծնված Ալիկ Վարդանյանի ինքնասպանության փորձը:
Վերջինս “1-03” ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխվել է Մալաթիա-Սեբաստիայի ՈԲ: